Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ

Ալկոհոլը կարող է բերանի և կոկորդի քաղցկեղ առաջացնել

Ըստ գիտնականների, ալկոհոլը 40-ամյա տղամարդկանց և կանանց մոտ հանդիպող բերանի խոռոչի և կոկորդի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկն է:

 

Վիճակագրության համաձայն, շուրթերի, լեզվի և կոկորդի քաղցկեղի հիվանդության դեպքերը 40-50 տարեկան մարդկանց շրջանում հատկապես աճել են վերջին տասնամյակում:

 

Ալկոհոլի օգտագործումը, օրինակ, Բրիտանիայում 1950 թվականներից սկսած կրկնակի անգամ աճել է, և բրիտանական գիտնական-ուռուցքաբանները գտնում են, որ այդ հանգամանքը` ծխելու հետ միասին, ամենից հավանական բացատրությունն է` բերանի շրջանում քաղցկեղի առաջացման:

 

Թեև բժիշկները այդ տեսակի քաղցկեղի առաջացման հնարավոր պատճառներից նշում են նաև մրգերի և բանջարեղենների ոչ բավարար քանակի օգտագործումը մարդու կողմից:

 

Ըստ BBC-ի, Բրիտանիայում յուրաքանչյուր տարի բերանի և կոկորդի քաղցկեղից մահանում է 1800 մարդ: Եվ ամեն տարի բժիշկները անհուսալի ախտորոշում են տալիս մոտ 5000 հիվանդների:

 

Բրիտանական գիտնականները հրապարակել են տվյալներ, որոնց համաձայն 90-ական թվականներից սկսած բերանի քաղցկեղով հիվանդ տղամարդկանց թիվն ավելացել է 28 տոկոսով, իսկ կանանց` 24 տոկոսով:

 

«Սա շատ մտահոգիչ արդյունքներ են: Եվ այս հիվանդության առաջացումը մոտ երեք քառորդ դեպքերում պայմանավորված է լինում ծխելով և ալկոհոլի օգտագործմամբ», -նշել է բարեգործական ասոցիացիայի աշխատակից Խեյզել Նանը:

 

«Մարդիկ անգամ չեն էլ ենթադրում, թե որքան մեծ է կապը ալկոհոլի և ուռուցքաբանական հիվանդությունների մեջ: Լյարդի հիվանդությունը ակնհայտ ապացույցն է ալկոհոլի չարաշահման: Սակայն ավելի ու ավելի շատ են մարդիկ հակվում ուռուցքաբանական հիվանդությունների` իրենց մոլությունների պատճառով», - հայտարարել է հակաալկոհոլային քաղաքականություն իրականացնող կազմակերպության գործադիր տնօրեն Դոն Շենկերը:

 

Բժիշկների հավաստմամբ, բերանի քաղցկեղը ենթակա է բուժման, եթե այն հայտնաբերվել է վաղ շրջանում:

 

Հիվանդության հիմնական նախանշաններից են սպիտակ կամ կարմիր հետքերը բերանի խոռոչում, որոնք չեն անցնում երեք շաբաթների ընթացքում: Ցավը կամ տհաճ զգացողությունները ականջում նույնպես կարող են վկայել այդ գործընթացի սկսվելու մասին:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ